ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Կյանքը կրճատող «մահվան գեներ» են հայտնաբերվել. news.am
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ APOE եւ CHRNA գեներում մուտացիաները զրկում են միջինը մեկ տարվա կյանքից: Մոտավորապես 200 հազար բրիտանացի այնպիսի գենի կրող է համարվում, որը, պոտենցիալ առումով, ի վիճակի է մինչեւ չորս տարով կրճատել կյանքի տեւողությունը, գրում է The Telegraph-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 150 հազար մարդու ԴՆԹ-ն եւ պարզել, որ APOE կամ CHRNA գենում մուտացիա ունեցող մարդիկ մեռնում են մոտավորապես 12 ամիս շուտ: Երկու մուտացիայի կրողների կյանքն, իր հերթին (դա մոտավորապես ամեն հազար մարդուց երեքն է), կարող է կրճատվել մինչեւ չորս տարով:
Գիտնականները տվյալ գեները կապում են շնչառական համակարգի հիվանդությունների եւ Ալցհայմերի հիվանդության հետ: Սակայն նրանք խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել եւ հիշեցնում են, որ կենսակերպն առողջության վրա ոչ պակաս է ազդում, իսկ երբեմն, նույնիսկ, ավելի շատ, քան գեները:
«Չնայած կյանքի տեւողության վրա գենետիկական այս տարբերակների ազդեցությունը զարմանալիորեն մեծ է, կարեւոր է հիշել, որ դա պատմության ընդամենը մի մասն է: Կենսակերպն ավելի ուժեղ է ազդում այն բանի վրա, թե որքան երկար ենք ապրում, եւ մենք կարող ենք վերահսկել այս գործոնը», - նշում է հետազոտող բժիշկ Փիթեր Ջոշին:
Հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում մարդիկ տվյալ գենային մուտացիայի առկայության հայտնաբերման սքրինինգ կանցնեն եւ խորհուրդներ կստանան այն մասին, թե կենսակերպում ինչ փոփոխություններ է պետք մտցնել: Օրինակ, CHRNA գենում մուտացիա ունեցողների համար ճիշտ կլինի չծխել, որովհետեւ նրանց մոտ մեծանում է թոքերի քաղցկեղի ռիսկը:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ գենետիկական տարբերակները տարբեր կերպ են ազդում տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողության վրա: Այսպես, Ալցհայմերի հիվանդության հետ կապված մուտացիան կանանց վրա մեծ ազդեցություն է թողնում, մինչդեռ թոքերի հիվանդությունների հետ կապված տարբերակն ավելի ուժեղ ազդել է տղամարդկանց վրա:
04.04.2016 Կարդացեք նաև
15.04.2020
25.03.2020
10.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ